Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին». «Ժողովուրդ»
![]() 244 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրոտեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» և իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաև երեկ Երևանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է: Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ և իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը ևս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ: Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրոտեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
