Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը». Արման Թաթոյան

«Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը». Արման Թաթոյան
264
Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 14:24

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է՝ ինչ ձևական պատճառ էլ բերեն:
Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար:
Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որ ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան