«Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը». Շարմազանով
![]() 255 Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 11:42 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանը չի թաքցնում զենքով խնդիրներ լուծելու մտադրությունը, իսկ մարդիկ կան դեռ ընդդիմության ընդդիմություն են խաղում։ Չեմ եղել ո՛չ ՀՓՇ-ի և ո՛չ էլ Դիմադրության շարժման ղեկավարներից, գլխավոր հարթակներից խոսելու հատուկ առիթներ էլ չեմ ունեցել, եղել եմ պայքարողների շարքում, բայց փորձել եմ «բոչկա չգլորել» խորհրդարանական ընդդիմության վրա։ Եթե ձախողվել ենք, ապա ձախողվել ենք բոլորս, բոլորս... Նրանք, ովքեր դեմ են նիկոլիզմի իշխանությանն այս պահին ձախողված ենք, քանի որ Հայաստան աշխարհն աստիճանաբար օկուպացվում է թշնամու կողմից, իսկ նիկոլիզմը Եվրոտեսիլի է պատրաստվում։ Կրկնում եմ՝ թշնամին չի թաքցնում պատերազմ սկսելու մտադրությունը, իսկ նիկոլիստական ռեժիմը տոնակատարությունների մեջ է... Ո՞ւմ ձեռքն ու ոտքն է կապած, հիմա էլ հո փողոցային պայքար չկա, գնացեք պայքարեք ու հանեք Նիկոլին, եթե տենց լավ ձևերը գիտեք։ Թե բա ընդդիմությունը թող իր տեղը զիջի նոր ընդդիմությանը։ Մետրո է ի՞նչ է, որ զիջեն։ Եկեք պայքարեք ու վերցրեք ձեր տեղը: Էդ խելքին ենք եղել, որ մինչ օրս նիկոլիստական իշխանությու կա, իսկ պետականություն էլ գրեթե չկա։ Հ. Գ. Կարո՞ղ եք հեռացնել նիկոլիզմը, հալալ լինի ձեզ, ասել ռուսին՝ «ֆլագ վամ վ ռուկի»»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
