«Արցախի իշխանությունը վատն է, բայց նույնիսկ այդ վատ իշխանությունը միասնական ու համախումբ չէ»․ Գ․ Բաղդասարյան
![]() 322 Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 01:06 Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակը շատ մտահոգիչ է, բայց առավել մտահոգիչն այն է, որ չկա միասնական իշխանություն։ Իշխանությունը, մեղմ ասած, վատն է, բայց նույնիսկ այդ վատ իշխանությունը միասնական ու համախումբ չէ, որպեսզի կարողանա գոնե նվազագույնն անել։ Իշխանության առանձին ճյուղերն ու դրանք ներկայացնող-մարմնավորող անձինք առանձին-առանձին իրենց օրակարգն ունեն, յուրաքանչյուրը փորձում է պատասխանատվությունը բարդել մյուսների վրա ու ինքը չոր դուրս գալ իրավիճակից։ Յուրաքանչյուրը փորձում է սեպարատ արդարանալ ու փրկվել, չհասկանալով, որ կործանման է տանում թե՛ իրեն և թե՛ բոլորին։ Ոչ ոք չի հավատում, որ միասին կարելի է փրկվել ու փրկել։ Տարանջատ օրակարգերը մրցում են իրար հետ ու մաշում իրար՝ մաշելով-հյուծելով հանրային օրակարգ-օրգանիզմը, անհուսության մեջ ընկղմելով արնաքամ-հուսաքամ ժողովրդին։ Սա՛ է խնդիրը, մնացյալն ածանցյալ է, մնացյալը լուծելի է։ Բայց նույնիսկ այս բազմադեմ, իրականում՝ անդեմ-անգո իշխանությանն է հանրությունը հանդուրժում։ Այստեղ է թաղված շան գլուխը»։ Աղբյուրը` Գեղամ Բաղդասարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
