«Ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ․ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա»․ Հայկ Կոնջորյան
![]() 214 Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 16:36 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագծի վերաբերյալ իր ելույթում շեշտել է, որ կարևոր հարցի քննարկմանը ներկա չեն ընդդիմադիրները․ «Ընդդիմությունը չի մասնակցել այս հարցի հանձնաժողովների քննարկումներին, աշխատանքային քննարկումներին, չի մասնակցում լիագումար նիստերին: Ընդդիմությունը տարբեր առիթներով սուր ճոճելով ափալ-թափալ բերում է հայտարարությունների նախագծեր՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի անվան տակ՝ ասելով, որ իշխող խմբակցությունը պարտավոր է գալ և այս հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցը քննարկել: Բայց այս նախագիծը, որը քննարկում ենք, այս խորհրդարանում երևի ամենամեծ հանրային հետաքրքրություն ունեցած նախագծերից մեկն էր: 2025 թվականին 2 միլիոնից ավելի մարդ պետք է հայտարարագրվի: Սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար եմ պատկերացնում, բայց այն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ դեմ հանդիման: Հիմա մենք չենք հասկանում՝ ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջև ենք բոլորս կանգնել՝ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա: Սա պատասխանատվության դասական օրինակ է, երբ դու օժտված ես այն մարդկանց մանդատով, որի իրավունքները պետք է պաշտպանես, բայց դու այնտեղ չես»,- ասել է Կոնջորյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
