Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին
307
Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 22:12

Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել:
Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»։

Աղբյուրը`   Ռուբեն Վարդանյան