«Երևանում տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք հայկական 2 պետությունների վերամիավորումը». Վարդան Ոսկանյան
![]() 292 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 02:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երևանի լույսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է։ Եթե ստալինյան և համաթուրանական մեքենայությունների հետևանքով հայկական հնամյա Արցախը խորհրդային շրջանում նույնիսկ եղել է Ադրբեջան անվանումով կազմավորման մեջ, սա դեռ չի նշանակում, թե այն ադրբեջանական հող է, և ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման հանդուգն հայտարարություն անել։ Երևանում և Հայաստանով մեկ տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք իրական և պանծալի տոն՝ թշնամու ջախջախումը և հայկական երկու պետությունների վերամիավորումը։ Իսկ մինչ այդ, հաղթահարելով պարտության համազգային ամոթի քավարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պետք է պատրաստվել այդ տոնը մոտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայորեն հավատում ենք, որ խաչելությանն անպայմանորեն հաջորդելու է հարությունը, ուստի թշնամու դեմ պայքարը հենց մեր ազգի աստվածային հարության համար է և ամոթաբեր մահվան դեմ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
