«Մարտական գործողությունների ժամանակ հավելավճար ստացողը կարող է տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ»․ Սեյրան Օհանյան
![]() 235 Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 10:54 Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը» քննարկելիս իր ելույթում ներկայացրեց օրենքի վերաբերյալ իրենց խմբակցության դիրքորոշումը․ «Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ԶՈՒ-ում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ Տվյալ առաջարկությամբ ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ․ «Հայաստան» խմբակցությունը գտել է, որ սա ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել, հիմնավորման մեջ մենք նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈՒ-ից արտահոսքի, բերելու է ոչ հավասար պայմանների, նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու․ մեկը, ով հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է հետևյալը՝ այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ․ ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, այդ կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
