«Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց «Պաշտպան հայրենյաց» նախագծին

«Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր չէ, ՀՀ ԶՈՒ-երի կայացման հենց սկզբնական փուլից էլ մենք մտածել ենք դրա մասին, բայց այն ոչ միայն համալրման խնդիրների, այլ նաև լայն, համապարփակ բովանդակություն ունի: ՀՀ ԶՈւ-երը՝ ելնելով մեր ժողովրդագրական խնդիրներից, դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունքով են համալրվել՝ և՛ պայմանագրային ծառայություն, և՛ նաև ժամկետային ծառայություն: Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայության ներդրման մեջ մենք նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել: Ուզում եմ տեղեկացնել, որ հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել՝ իրենց սահմանների պաշտպանությունը՝ համալրելով տվյալ տարածքում զորամասերը, նաև սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և համապատասխան աշխատավարձ ստանալով»,-ԱԺ-ում նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը» քննարկելիս։
«Այս պարագայում չափազանց խիստ մոտեցումները պայմանագրային ծառայության նկատմամբ, ես կարծում եմ՝ մի քիչ ժամանակավրեպ են․․․ ես կողմնակից չեմ, երբ ԶՈՒ համալրման խնդիրներում այս կամ այն անուններ ենք մենք դնում՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց», դա ԶՈՒ համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինի։ Այս օրենսդրական փոփոխությանը «Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի»,- ասաց Օհանյանը։

Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
3210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
5810:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
4909:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
12009:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
5709:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
6109:00
«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
11500:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
11700:24