«Շատ վատ է, որ էդքան փաստացի լրտես կա մեր հանրապետությունում»․ Վահագն Ալեքսանյան
![]() 185 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 16:18 «Ցավալի է, որ մեր երկրում էդքան լրտեսներ են աճել և շատ էժան՝ սոցիալական ցանցերում որոշակի կոնտակտներ պարզապես ունենալու արդյունքում։ Բնականաբար, այս բոլոր բարեփոխումները միտված են նմանատիպ խնդիրները հենց բնում խեղդելուն»,- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում նման հայտարարություն է արել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք՝ Պետական պահպանության ծառայությունն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և դառնում առանձին մարմին՝ վարչապետին ենթակա: Նույն խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով այս թեմային, նշել է․ «ԱԱԾ-ի գործառույթների շրջանակի նեղացումն ու կենտրոնացումը հստակ կետերի վրա ողջունելի է, հատկապես որ այդ կետերից մեկով՝ հակահետախուզության առումով, ԱԱԾ-ն, եթե չեմ սխալվում, վերջին երկու տարում, ցույց է տալիս, վատ իմաստով, բացառիկ արդյունք, որովհետև շատ վատ ա, որ էդքան փաստացի լրտես կա մեր հանրապետությունում, ու հատկապես հենց անվտանգության ոլորտում, զինծառայության մեջ։ Դրանք ուղղակի սարսափելի թվեր են, բայց լավն էն ա, որ ԱԱԾ-ն էդ թվերով ձերբակալվածներ ա տալիս, ովքեր հուսով եմ՝ շուտով կկրեն իրենց արժանի պատիժը»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
