«Հերիք էղավ էդ պաշտոնաթող կոչվածներին պետությունն արտոնություններ շնորհի». Դավիթ Գրիգորյան
![]() 257 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 16:24 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը գրում է. «ՄԱՌԱԶՄ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ. թե բա․․․ պաշտոնը լքելուց հետո նախկին վարչապետներին ու նախագահներին համապատասխանաբար 10 ու 7 տարով տրամադրել պետական պահպանության ծառայություն։ Պարզ ասած՝ ևս 10 տարի պետությունը փող ծախսի ոչինչ չանող մի քաղաքացու համար։ Ու պետք չի լոլոներ կարդալ, թե վերջիններս տիրապետում են էն տեսակ տեղեկությունների, որոնց պաշտպանությունը պետք տասը տարով ստանձնի պետությունն ու միլիոններով փող ծախսի դրանց պաշտպանության համար։ Հերիք էղավ էդ պաշտոնաթող կոչվածներին պետությունն արտոնություններ շնորհի, գրասենյակներ տա, թվանոոց թոշակներ և այլն։ Էս էլ են դեպքում, որ առաջարկվող նախագծով նման ծառայություններ են խոստացվում նաև ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ․․․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, էն նախագահներին, որոնք ավելի քիչ գործառույթ ունեն, քան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները։ Ինչի՞ պաշտպանության համար է ՊՊԾ-ն յոթ տարի թիկնազոր տրամադրելու, օրինակ, գործող նախագահին։ Սա պետական փողերի էս ինչ աննպատակ ծախս ա։ Հոգնել ենք, էլի։ Հենա, Քոչարյանն ու Սարգսյանը, Տեր-Պետրոսյանն էլ հետները կորտեժներով են շրջում, մի խումբ կարգին, պինդ տղերք էլ հետները կցված։ ՆԻՈՒԺԵԼԻ տե՛նց կարևոր տեղեկությունների են տիրապետում, թե՞ ուղղակի հաճելի ա «ախռանա» ունենալը։ Մորթապաշտություն։ Մեկը մյուսից ոչնչով չի տարբերվում։ Մի զինվորի հնարավորա 1000 դոլարով նորմալ էպիկիռովկայով ապահովել, նորմալ սաղավարտ ու բռոնիկ առնել։ Հլը տեսեք քանի՞ հազար դոլարի աննպատակ ծախս ա լինում նրանց համար, որոնք էս երկիրը ծաղկեցնելու փոխարեն փուռն են տվել։ Ժամանակին գոնե միայն նախագահներն էին բուրժուական նման հաճույքներ վայելում, հիմա վարչապետներն էլ միացան «խրախճանքին»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
