«Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման». Արայիկ Հարությունյան
![]() 480 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 22:30 -Արդյոք մտավախություն ունեք, որ պատմությունը կրրկնվում է: Անցյալում հայ ժողովուրդը եղել է ցեղասպանության զոհ: Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է այդ տարածքում Արցախի հայերի էթնիկ զտման մասին: Արդյո՞ք դրանում է կայանում ձեր բացարձակ երկյուղը,- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է հղել «Ֆրանս24»-ի լրագրողը: -Գիտե՞ք, այդ բառը չեմ ուզում արտաբերել: Չեմ ուզում ասել, որ վախենում ենք: Եթե վախենայինք, ապա չէինք շարունակի ապրել Արցախում: Բայց դա իսկապես մեծամասնության մտավախությունն է: Մենք գիտակցում ենք, որ գտնվում ենք էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին, որի մասին հրապարակային հայտարարվում է Ադրբեջանի կողմից: Անշուշտ, մտավախություն ունենք, մենք շատ ենք խոսել դրա մասին մեր այցի ժամանակ: Այդ թվում՝ Ֆրանսիայի խորհրդարանում: Սա կարևոր ուղերձներից մեկն է, որ ես պետք է թողնեմ այստեղ և ամենուր, որտեղ էլ լինեմ, բոլոր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում «Եվրոխորհրդարանում, Եվրոպական խորհրդում և այլուր: Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք: Մենք իսկապես նոր Ցեղասպանության վտանգի առջև ենք: Արցախին միայնակ թողնելը, դժբախտաբար, նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման: Բնակաբար, մենք չենք կարող թողնել մեր հայրենիքը: Հազարամյակներ ի վեր մենք այդտեղ ապրում ենք և կշարունակենք ապրել,- պատասխանել է Հարությունյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
