«Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում». ֆրանսիացի լրագրողի հարցը՝ Արայիկ Հարությունյանին
![]() 572 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 23:00 -Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում,- «Ֆրանս24»-ի եթերում հարց հղվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: -ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է: Եվ ոչ մի կառավարություն բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնելու այդ ընտրությունը: Դա մի իրավունք է, որը դրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում: Այդ փաստաթղթի հիման վրա կպայքարենք մինչև վերջ: Չենք կարող զիջումներ անել այս հարցում, քանի որ գիտենք հետևանքները: Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ: -Իսկ ինչո՞ւ ոչ՝ միացում անկախ Հայաստանի հետ: -Ցանկացած արցախցու երազանքն է՝ միանալ Հայաստանին, բայց մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռևս հնարավոր չէ: -Պատերազմի՞ եք կողնակից: -Ոչ, մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակիցն ենք, մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները պաշտպանվեն, որ վերջապես խաղաղություն լինի մեր տարածաշրջանում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
