«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ». Գրիգորյան
![]() 275 Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 14:00 ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել է. «Խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը մինչև Ադրբեջանին փոխանցելը կարո՞ղ եք հայ ժողովրդին ներկայացնել՝ ինչի՞ մասին է խոսքը, և ո՞րն է այդ երրորդ տարբերակը։ Կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն եք ձեռք բերել Ադրբեջանի հետ»: Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ. «Երևի ճիշտ չի լինի այն անվանել երեք տարբերակ, ճիշտ կլինի ասել խմբագրված տարբերակներ, որովհետև երեք տարբեր տարբերակներ չեն, նույն տեքստի վրա աշխատել ենք։ Բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև։ Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա, այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է, մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- նշել է ԱԽ քարտուղարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
