«Արցախից հետո ռմբակոծելով ՀՀ-ն՝ Ադրբեջանը ցանկանում է միջանցք ստեղծել»․ ԱՀ նախագահ
![]() 241 Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 17:54 Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ: Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները: «Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ: Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
