«Տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, ՀՀ-ում և Արցախում հստակ գործոն է». Նարինե Դիլբարյան
![]() 384 Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 03:12 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Ցնծա երկիր, ի լուր անիրազեկ աշխարհի՝ Փաշինյանն ազդարարում է իրեն ենթակա արտաքին հետախուզության մարմնի ստեղծման մասին, օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, վարչախումբը որոշել է, որ այդ կերպ «հնարավորություն կընձեռվի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանը մարտահրավերներին»։ Քանզի ծառայությունը բացառապես քաղաքացիական անձանցից է բաղկացած լինելու, ըստ արդարադատության փոխնախարարի՝ դույն կառույցն այլ գերատեսչությունների ծառայողներին կընդգրկի իր շարքերը, որպեսզի նրանց «գիտելիքները, արհեստավարժությունը» և ուշադիր, «փորձը» ներդնեն արտաքին հետախուզության կառույցում։ Ապշելիք է, մեկը նրանց շարքից չի ասում՝ այսքան ժամանակ Հայաստանում մի ուսումնական կառույց չկա, որ տեղում թեկուզ հիմնային գիտելիքներ հաղորդի տեղի կադրերին՝ արտաքին հետախուզության դպրոց, ազգային անվտանգության ակադեմիա... համանման որևէ կրթագիտական հայաստանյան մարմին։ Այժմ փոխանակ սկզբից այս մեծ բացը լրացնեն, օտար երկրներում «փորձառություն» և կրթական կողմնորոշում ստացածներին ներգրավում են ոչ թե գոնե սովորեցնելուն, այդ ընթացքում պարզ կդառնար մասամբ ով ով է, ինչ կողմնորոշման է, այլ բուն հետախուզությանը։ Ներկայիս և մերձակա անցյալի դեպքերն արդեն ցույց են տվել ու տալիս են, որ տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, Հայաստանում և Արցախում հստակ գործոն է։ Արդ ո՞ւմ փորձն ենք օգտագործելու, թե՞ օգտագործվելու։ Առանց կրթելու՝ միայն հետախուզվում են, ոչ թե հետախուզում....»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
