Արսեն Թորոսյանը «սև ցուցակում» է հայտնվել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սև ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, և պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք: Բողոքարկման արդյունքում հենց պատգամավոր Արսեն Թորոսյանը դարձավ վարչության անդամ, և ազատ ընտրությունների մասին մշտապես բարձրաձայնող հեղափոխականների կյանքում մեծ բան փոխվեց. նրանք դարձան ընտրակեղծարարներ:
Հիմա կուսակցության ներսում Արսեն Թորոսյանի դեմ քայլեր են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության կեղծված ընտրություններում ակտիվ դերակատարություն է ունեցել պատգամավոր Արփի Դավոյանը, որը նաև համակարգում է Արսեն Թորոսյանի նկատմամբ ատելության գեներացիան: Այս օրերին խորհրդարանում մեր թղթակիցը նկատում է, որ Թորոսյանը գրեթե միշտ միայնակ է, նրա հետ շատ քիչ մարդիկ են շփվում, անգամ բարևում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
11901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
221Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
126Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
171Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
65830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
64230.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
75828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
77428.10.2026, 09:00