Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արամի ու Բյուզանդի փողոցները վերածվել են ավերակների կույտի, աղբանոցի ու հանրային զուգարանների»․ Հ․ Դեմոյան

«Արամի ու Բյուզանդի փողոցները վերածվել են ավերակների կույտի, աղբանոցի ու հանրային զուգարանների»․ Հ․ Դեմոյան
285
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 01:18

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ համար Երևանի այցեքարտը մեր օրերում Հանրապետության Հրապարակը չի, այլ այդ հրապարակի անմիջական հարևանությամբ գտնվող Արամի ու Բյուզանդի փողոցների տեսարաններն են, հենց քաղաքի սրտում։ Քսան տարուց ավելի այս փողոցները կատարյալ բարձիթողի վիճակում գտնվելով վերածվել են ավերակների կույտի, աղբանոցի ու հանրային զուգարանների։ Միլիոնավոր դոլարներ միանվագ ու կարճատև միջոցառումների վրա ծախսելու փոխարեն, այս քսան տարիների ընթացքում կարելի էր փոքր ծախսերով գոնե կոնսերվացնել այս տարածքները, մաքրել կենցաղային ու շինարարական աղբից, իսկ վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքերը ժամանակավոր ամարացնել ու այդ տեսարանները փակել հենց այդ շենքերի լուսանկարներով տպագրված մեծադիր պաստառներով։
Նորմալ երկրների նորմալ մայրաքաղաքներում հենց այդպես են վարվում ճարտարապետական ժառանգության հետ, թեկուզ ժամանակավոր․․․»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան