Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Աժ նախագահի անհավատալի արկածները Քաթարում շարունակվում են»․ Ո․ Սարգսյան

«Աժ նախագահի անհավատալի արկածները Քաթարում շարունակվում են»․ Ո․ Սարգսյան
302
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 13:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Աժ նախագահի անհավատալի արկածները Քաթարում շարունակվում են։
Դատարանները վեթինգ արեցին, տնտեսական հեղափոխությունը եւ ՀԴՄ-ների դիկտատուրան իրականացրին, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձրին պետական բյուջե, Հայաստանում կոկորդիլոսաբուծությունը զարգացրին, արտերկրից 5 հազար հայ ընտանիք վերաբնակեցրին Տավուշի մարզում, Ադրբեջանից հայ գերիներին վերադարձրին, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժը դուրս հանեցին, Արցախի հիմնահարցը հայանպաստ լուծեցին, Ազգային ժողովը վերածեցին քաղաքական մտքի հզոր կենտրոնի, այդքան նվաճումներից հետո մարդը, իսկապես, բարոյական իրավունք ունի զվաճանալու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան