«Պետք լուրջ ընդդիմադիր համակարգ, որը կհակակշռի մեկ հոգու ինքնաիշխանությանը»․ Վահե Հովհաննիսյան
![]() 245 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 21:54 Ի՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռ քաշել «Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները/ իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները. - Արդյո՞ք մեր ընդդիմությունն ունի իրականությունը գնահատելու ինստիտուցիոնալ համակարգեր Կարիք կա՝ հասկանալու, թե ինչ ունենք որպես «ընդդիմություն», և ինչ պետք է ունենանք փոխարենը։ Փոխարենը՝ Հայաստանում կա լատենտ մտահոգության մթնոլորտ։ Բոլոր մտահոգ մարդիկ արդեն ընդդիմություն են։ Քաղաքական ճիշտ մենեջմենթի խնդիրն է՝ մտահոգությունը վերածել քաղաքական-հասարակական պրոցեսի։ 5-7 տոկոս մայրաքաղաքային և մարզային ակտիվից կազմված աշխատանքային մեքենան գործի կդնի թափանիվը, ու մենք կզարմանանք, թե քնած, անտարբեր հասարակությունն ինչպես է արագ վերափոխվում։ Մեր դիմաց կանգնած է երկիրը աղետի բերած իշխանությունը, և նրա հետ դասական ընդդիմության վարքագծով համակեցությունը աննորմալություն է։ Ի՞նչ խնդիր պետք է լուծի էֆեկտիվ ընդդիմությունը. ա. Ճիշտ ձևակերպումներով բացատրել, թե ՀՀ-ում ինչու պետք է փոխվի իշխանությունը Սա բովանդակությունն է, որը պահանջում է գրագետ մենեջմենթ։ Անենք սա՝ կունենանք արթանացած հասարակություն, և պարզ ընդդիմության փոխարեն՝ ձևավորված ծանրակշիռ համակարգ, իշխանությանը լիարժեք այլընտրանք, որը ամեն պահի՝ արտահերթ, հերթական, կամ ֆորսմաժորային զարգացումներում կարող է վերցնել իշխանությունը և զերծ պահել պետությունը նոր աղետներից։ Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում։ Մենք սկսում ենք ամեն ինչի համակերպվել, ոչ մի բանից չսթափվել։ Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
