Ռուս խաղաղապահները սպասում են վերևից հրահանգի. «Հրապարակ»
![]() 349 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ առավոտից ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական ակցիայի շիրմայի տակ փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ըստ էության, շրջափակման մեջ վերցնելով տասնյակ հազարավոր արցախահայերի։ Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ օրերի սադրանքների, երբ ադրբեջանցիների հետ բանակցություններում ներգրավված էին նաև Արցախի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր մասնակցում բանակցություններին, Արցախի պատգամավորներն էին հանդիպել խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ, երեկ խաղաղապահները կտրուկ մերժել են արցախյան կողմի մասնակցությունը։ Անգամ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին, որտեղ ճանապարհը փակելուց հետո ավելի քան երկու ժամ հայկական ավտոմեքենաներ էին «գերի» ընկել։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ բանակցելու հարց չկա, և դա նաև ադրբեջանցիների պահանջն է։ Ասել են, որ խնդրի լուծումը քաղաքական որոշում է պահանջում, իսկ իրենք չեն պատրաստվում ուժ կիրառելով հեռացնել ադրբեջանցիներին։ Երբ իրենք «վերևներից» ստանան այդ որոշումը, կիմանան նաև իրենց անելիքները։ Սրանով է պայմանավորված, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների անունից երեկոյան տարածված հաղորդագրությունում կոչ էր արվում․ «Ռուս խաղաղապահներին հորդորում ենք՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
