Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչպես հասկացա, մենք շարունակելու ենք նույն քաղաքականությունը». Արմեն Դանիելյան

«Ինչպես հասկացա, մենք շարունակելու ենք նույն քաղաքականությունը». Արմեն Դանիելյան
270
Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 01:12

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մենք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, ընդունում ենք միայն պարտադրանքը, պատիժը, ռեպրեսիան՝ որպես ազդեցության կամ կառավարման մեթոդ, ապա այսօր ադրբեջանցի «բնապահպանների» տխմարությունները քաղաքական բնույթի հզոր հիմք են ստեղծում ադրբեջանի համար...
Իսկ մե՞նք... ինչպես հասկացա, մենք շարունակելու ենք նույն քաղաքականությունը և թույլ ենք տալու, որ ադրբեջանը ինչքան ուզի, էնքան խփի, և սպասելու ենք, թե երբ է Արցախը ճանաչվելու ադրբեջանինը, իսկ Սյունիքին էլ վերածվելու միջանցքի...
Իսկ ադրբեջանցի «բնապահպանները» ծաղրում են ռուս խաղաղապահներին... «... աշխարհը ձեզ ագրսոր է անվանում, դուք էստեղ խաղաղապահ եք ձևանում, հեռացեք ադրբեջանի տարածքից»,- աղմկում էր մի ադրբեջացի «բնապահպան»...
Հ.Գ. Այ քեզ բախտ, այ քեզ ճակատագիր...»:

Աղբյուրը`   Արմեն Դանիելյան