«Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի». Արտակ Զաքարյան
![]() 227 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 14:06 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. ««Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին: Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք՝ հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով՝ նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ՝ կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից: Քանի որ բնապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպատակը բոլորովին այլ է, հետևաբար Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման: Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն՝ փակված ճանապարհը կա՛մ պետք է բացվի ուժով, կա՛մ այդ ատրճանակը «կրակելու է»: Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականն ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել խաղաղ ակցիա իրականացնող ազերի «էկոլոգին»: Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին՝ ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռքբերելու համար: Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը: Ադրբեջանը շտապում է պոկել առավելը՝ քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել, և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ՝ Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ անշուշտ խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի կենտրոնական Ասիա առաջ մղման էրդողանյան նվաճումները: Այսօր՝ օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը՝ խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն: Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո՝ մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ»՝ դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
