Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, «գորշ գայլերի» նշաններով ամբոխը կհայտնվեր միջազգային մեդիաներում». Էլիբեգովա

«Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, «գորշ գայլերի» նշաններով ամբոխը կհայտնվեր միջազգային մեդիաներում». Էլիբեգովա
218
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 19:36

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, թշնամու կողմից Հայաստանի և Արցախի կյանքի ճանապարհը փակող ահաբեկչական «գորշ գայլերի» նշաններով ամբոխը արդեն կհայտնվեր միջազգային մեդիաներում։
Պաշտոնյաները իրենց միջազգային ռեսուրսները կօգտագործեին 120 հազար հայի կյանքի, տեղաշարժի ու անվտանգության իրավունքը խախտելու մասին բոլոր հարթակներում ահազանգելու համար։
Սա կլիներ ևս մի փաստարկ բանակցային գործընթացում, թե ինչու արցախահայությունը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, ինչու է դա գոյաբանական խնդիր։
Կրկնվեմ, դժվար բան չկա, զուտ կամքի հարց ա»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա