Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Միջազգային հանրությունն անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում». Թագուհի Թովմասյան

«Միջազգային հանրությունն անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում». Թագուհի Թովմասյան
222
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 13:00

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։

Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունն անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։

Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։ Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։ Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»: