Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայության

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայության
418
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 15:06

«Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայության» ֆեյսբուքյան նախաձեռնությունը տեղեկացնում է. «Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում։
Ի նշան Արցախի մեր քույր ու եղբայրների աջակցության և ի կոչ միջազգային հանրության՝ եկեք միանանք ու մեր բողոքի ձայնը լսելի դարձնենք։ Միացե՛ք մեր քայլերթին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Հանդիպում ենք Օպերայի տարածքում՝ Թումանյանի արձանի դիմաց, այսօր ժամը 15։00-ին»։

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայության