Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները միտումնավոր տանում են իրավիճակը դեպի սրացում». Աբովյան

«Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները միտումնավոր տանում են իրավիճակը դեպի սրացում». Աբովյան
233
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 15:00

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Բերձորում իրավիճակը մնում է անփոփոխ։
Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները միտումնավոր տանում են իրավիճակը դեպի սրացում։
Համաձայն ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունների, շինծու ադրբեջանցի «բնապահպաններին» միացել են Բաքվից ժամանած «սպորտսմեններ և կամավորներ»։
Այս պահին Արցախի շրջափակման գործընթացին միացել է ևս մի քանի հարյուր ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից քաղաքացիական հագուստով։
Շարունակվում են կոշտ սադրանքները խաղաղապահների ուղղությամբ։
Իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է»:

Աղբյուրը`   Արման Աբովյան