Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա». Ալեն Սիմոնյան

«Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա». Ալեն Սիմոնյան
397
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 23:18

Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա: Թվիթերյան իր էջում նման հարց է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով այսպես կոչված բնապահպաններն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով՝ փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ»,–գրել է նա։