Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Աղավնոյի ուսուցիչ իրենց համարողները զանգել էին երաժիշտներին, որ չգան, որ Բերձորն արագ հանձնվի». Հովհ. Իշխանյան

«Աղավնոյի ուսուցիչ իրենց համարողները զանգել էին երաժիշտներին, որ չգան, որ Բերձորն արագ հանձնվի». Հովհ. Իշխանյան
271
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 23:36

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ հիմա անում է տեռորիստ Ադրբեջանը մարդկանց քանակությամբ մի տեղում հավաքվելով՝ տարածք գրավելու համար, նույնը մենք փորձում էինք Բերձորում անել մեր հողը պաշտպանելու համար, և 20 օր ժամանակ ունեինք դրա համար ու չլինելով նավթադոլար երկիր, սայլը տեղից շարժվել էր:
Սակայն եղավ Սուրմալուի պայթյունը, Աղավնոյի ուսուցիչ իրենց համարողների զանգերը երաժիշտներին, որ չգան, որ Բերձորն արագ հանձնվի:
Այս համեմատականը զուտ նրա համար, որ հնարավոր է նաև տարածք պահել մարդկանց քանակով ու խաղաղությամբ, ուղղակի հավատ լինի ու համագործակցություն»: