Ներկայացրել են 9 ամսվա աշխատանքը. պետական պարտքը դրամով նվազել է, դոլարով՝ աճել․ «Ժողովուրդ»
![]() 214 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 31 մլն դրամ կամ 9 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունից տեղեկացավ, որ, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված, ՀՀ պետական պարտքի ցուցանիշները, նախորդ տարեվերջի համեմատ, փոփոխվել են անհամաչափորեն, համապատասխանաբար նվազել 9%-ով և աճել 7.7%-ով: Դա պայմանավորված է եղել 2021 թվականի տարեվերջի և 2022 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ձևավորված դոլար / դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15.5%-ով՝ 480.14-ից նվազելով մինչև 405.93: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 630 մլն դոլարի աճով: Արտաքին պետական պարտքի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտավորություններն են: Կառավարության արտաքին պարտքի բաղադրիչներն են արտաքին վարկերը և փոխառությունները, որոնց ծավալը կազմել է 1 մլրդ 685 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնց ծավալը կազմել է 44 մլրդ դրամ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 298 մլրդ դրամով (24.2%-ով), և դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 38.1%-ի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
