«Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում». Դանիել Իոաննիսյան
![]() 222 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 12:30 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, գտնվում է ռուսաստանյան խաղաղապահների վերահսկողության տակ։ Նույն հայտարարությամբ, որի ապահովման պատասխանատուն ևս Ռուսաստանն է, Ադրբեջանը պարտավորվել է չխոչընդոտել Արցախի կապը Լաչինի միջանցքով։ Կարծում եմ, որ բոլորիս պետք է վաղուց ակնհայտ լիներ, որ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը չի կարողանում կամ չի ուզում կատարի իր հիմնական պարտականությունները։ Ամեն դեպքում, դա շատ լավ հասկացել են Բաքվում և դրա համար ամիս առ ամիս դիմում են էլ ավելի լկտի գործողությունների, ոտնձգությունների։ Այժմ պետք է իրերն անվանենք իրենց անուններով. Ռուսաստանը ստորագրված պարտավորության համաձայն պետք է բացի Լաչինի միջանցքը... Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ Պուտինի ստորագրությունը զրոյական (բառացիորեն զրոյական) արժեք ունի։ Հ. Գ. Միաժամանակ, Բաքուն կարողանում է արդյունավետ կերպով բլոկավորել այլ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) ներգրավումը որպես միջնորդ»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
