«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 268 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 12:06 «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը Ադրբեջանի հետ հարևանությամբ ապրելու փորձառությունը հուշում է, որ վերջինս շարունակաբար սաստկացնելու է սադրանքների բնույթն ու ծավալը՝ փորձության ենթարկելով Արցախը հայկական պահելու մեր կամքն ու պատրաստակամությունը, ուստի «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչ է անում․ 1. Արցախի ժողովրդին՝ չտրվել ադրբեջանական կողմի հումանիտար և տեղեկատվա-հոգեբանական սադրանքներին, պահպանել սառնասրտություն և հանրային պատշաճ վարքագիծ, մասնագիտական խրամատում դրսևորել առավելագույն կազմակերպվածություն։ 2. Արցախի Հանրապետության Կառավարությանը՝ . Հայաստանի Կառավարության հետ համագործակցությամբ երկուստեք կենտրոնացնել շինտեխնիկա և զարկ տալ նախապես պայմանավորված այլընտրանքային երթուղու ճանապարհահատվածի կառուցմանը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվելու և դրանից բխող հետևանքների վտանգը։ . Արցախի արտաքին գերատեսչության և Սփյուռքի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի մարմինների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների, հումանիտար, իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի էքզիստենցիալ խնդիրների վրա։ Այդ հիմքով ՀՀ-ի հետ գործակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ՝ մինչև հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։ . Ձևավորել և ներդնել կայուն դիմակայության մեխանիզմներ՝ հանրությանը բազմակողմանիորեն նախապատրաստելով երկարատև պայքարի․ ձևավորել արագ արձագանքման կենտրոն, մոբիլիզացնել և ռացիոնալ բաշխել ներքին ռեսուրսները, հանրությանը, ըստ պահանջի, ապահովել այլընտրանքային վառելանյութով, պարենամթերքով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով, վարել նախահարձակ տեղեկատվական քաղաքականություն։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը շարունակելու է իր ներքին և արտաքին հնարավորություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը»։ Աղբյուրը` «Միասնական հայրենիք» կուսակցություն |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
