«Փաշինյանի ելույթը նշանակում էր՝ «Էրդողան ջան, քեզ հետ խնդիր չունեմ, Ալիևին ասա՝ ինձ շատ չնեղի»․ Շարմազանով
![]() 263 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 20:36 «Հայաստանի իշխանությունը Ցեղասպանության գլոբալ ֆորում էր կազմակերպել թուրքերին սիրաշահելու համար, ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց Թուրքիայի ժխտողականության, Հայոց ցեղասպանության և միլիոնուկես հայերի սպանության մասին: Փաշինյանի ելույթը մեկ բան էր նշանակում. «Էրդողան ջան, իմ մեծ ախպերն ես, քեզ հետ խնդիր չունեմ, Ալիևին ասա՝ ինձ շատ չնեղի, ինչ ասես՝ կանեմ, պատրաստ եմ գամ, պայմանավորվենք»,- 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր նրանք, ովքեր ուրախանում են, որ ռուսները կգնան տարածաշրջանից, պետք է հասկանան, որ եթե ռուսները գնան, թուրքերն են գալու, թող չայը դնեն ու սպասեն: Ընդամենը երկու տարի առաջ են թուրքական բայրաքթարները մեր երիտասարդներին սպանել, հիմա էլ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին, իսկ ՀՀ իշխանությունը փոխանակ իր շահը պաշտպանի, ամեն ինչ արեց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար: Պետք է հասկանան, որ խաղաղապահների շնորհիվ է, որ Արցախում հայերը մնացել են, եթե նրանք գնան, թուրքերն են գալու ու ՀՀ-ն, որպես ինքնուրույն գործոն, վերանալու է»,- խոսելով Արցախում ռուս խաղաղապահների դերի մասին՝ ընդգծել է Շարմազանովը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
