Ֆրենկ Փալոնը դատապարտել է ԼՂ-ում Ադրբեջանի թշնամական գործողությունները
![]() 249 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 12:42 Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: «Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչության համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Փալոնը։ Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաև ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Ավելի վաղ կատարած գրառման մեջ Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանի և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար: «Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի է՝ ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի վարչակարգը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել և թույլ տվել մարդու իրավունքների տարբեր խախտումներ», - գրել էր ԱՄՆ կոնգրեսականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
