«Համոզված եմ՝ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ»․ Վիգեն Խաչատրյան
![]() 259 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 17:18 «Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ որևէ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասեր՝ ճանապարհը մի փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, այս բոլորը դրան է ուղղված»,- այս մասին ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը: «ՌԴ-ն ցանկանում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը՝ Հայաստան ստանալ Ադրբեջանից․ սա մենք պետք է հասկանանք, և ուղղակի պետք է մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի հետ և միջազգային գործընկերների հետ»,- ավելացրել է իշխանական պատգամավորը։ Անդրադառնալով ընդդիմության կողմից կառավարության դիմաց կազմակերպվելիք ցույցին՝ Խաչատրյանն ասել է․ «Էս մեր ռևանշիստներն ի՞նչ են ուզում, թող գնան ՌԴ դեսպանատան դիմաց հանրահավաք անեն, ինչի՞ են գնում Կառավարության դիմաց։ Երազում են այդ պատերազմի մասին, միակ ճանապարհն է, որ մի հատ էլ պարտվենք ու իրենք իշխանության գան արդեն Ռուսաստանի նահանգում։ Չի՛ լինելու դա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
