Հայտարարության ՔՊ–ական տարբերակն անընդունելի է, և մենք մերժել ենք դրա քննարկումը. «Հայաստան» դաշինք
![]() 226 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 22:18 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա, բերում է պատերազմ ու աղետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12–ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրա՝ նոր զիջումներ կորզելու և իր օրակարգը թելադրելու նպատակով։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Ադրբեջանի հանցավոր ու սադրիչ գործողություններին գնահատական տալու և Հայաստանի հանձնառությունը Արցախի Հանրապետության նկատմամբ ամրագրելու նպատակով (տե՛ս կից տեքստը https://www.facebook.com/hayastandashinq/posts/pfbid02qVmhnfBWBpAG88uxv… )։ Իշխող «Քաղաքացիական խմբակցության» կողմից այսօր տապալվել է մեր նախաձեռնությունը՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք ունեն հայտարարության սեփական տարբերակը։ ԱԺ ղեկավարությունը ընդդիմադիրների կողմից ներկայացված հայտարարության նախագիծը ներառեց Աժ օրակարգ միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ խախտելով նախաձեռնություների ներկայացման ժամանակագրությունը: Իշխող ուժի հայտարարության ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակում, ըստ էության, անելիք չունի և թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի այդ մասին։ Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա բերում է պատերազմ ու աղետ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
