Լաչինի վերաբերյալ ԱՄՆ-ի Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հայտարարությունը
![]() 311 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 23:48 Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը, Գաս Վալադաոն հրապարակել են հայտարարություն՝ Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ արգելել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը նաև փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը այդ տարածքում գտնվող խաղաղ բնակիչների համար՝ տասնյակ հազարավոր անձանց թողնելով առանց ջեռուցման’’, ասված է հայտարության մեջ: «Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ դադարեցնելու սպառնալիքը կրկին վնասում է ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սա հետևում է հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված օրինաչափությանը, որը դրդված է հայերին ապամարդկայնացնելու Ալիևի վարչակարգի հռետորաբանությամբ: Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը կասեցնելու համար, Ալիևին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով, և ապահովել, որ Արցախի ժողովուրդն ընդգրկված լինի այս գործընթացներում»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
