Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. «Ժողովուրդ»
247
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարություններում:

«Հիշեցնենք, գրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում:

ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել»:

Մանրամասները՝ թերթի համարում: