Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն». Ռուբեն Վարդանյան

«Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն». Ռուբեն Վարդանյան
419
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 10:06

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ ադրբեջանցիների տարածած բամբասանքներին պետք չէ հավատալ. «Երբ ադրբեջանցիներին ասում են՝ կթողնենք, որ մեքենաներն անցնեն, իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն, իրենք իրավունք չունեն էդ ճանապարհին գտնվելու և որոշում կայացնելու: Բամբասանքները, որ հնարավորություն կա՝ մեքենաների գնալու, թողնում են, չընդունեք իրականություն: Մինչև իրենք ճանապարհից դուրս չգան, ոչ մի բան չի փոխվելու»: Նրա խոսքով՝ ստեղծված է օպերատիվ շտաբ քաղաքացիների հարցերին արձագանքելու համար. «Վստահ եմ, որ ամեն ինչ հաղթահարելու ենք, պետք է աշխատենք բոլորս միասին»: