«ԵՄ մոնիթորինգային խումբն իր ժամկետը չերկարաձգեց. հասկացան, որ ՀՀ իշխանությունը խաղի մեջ է»․ Հայկ Դեմոյան
![]() 234 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 17:48 Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը 168 TV-ի եթերում, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը, շրջափակման մեջ պահելուն, նման կարծիք է հայտնել․ «Ստացվում է՝ Ադրբեջանը, կամ որ նույնն է՝ Ալիևը, որոշել է այն գոտում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ստեղծել ևս մեկ լարվածության օջախ, և դա անել այն դեպքում, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում է պատերազմ մղում։ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում նաև խաղաղապահներին՝ խնդիրներ ստեղծելով նաև նրանց մատակարարումների համար, ուստի այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևը կարող է Ռուսաստանի համար նման խնդիրներ ստեղծել և մնալ անպատիժ, կամ որտե՞ղ է Ալիևի պատիժը։ Այս հարցի պատասխանն ստանալու համար պետք է հիշել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ասածը, թե Ալիևն իրենց մարդն է»,- նշել է Դեմոյանը։ «Անկախ այն հանգամանքից, թե ո՞ւմ մարդն է Ալիևը, ակնհայտ է մեկ բան՝ աշխարհը հաշվի է նստում ուժ ունեցողի հետ, հետևաբար, հիմա խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուժի ցուցադրում, որին կգնա միայն այն իշխանությունը, որը պետության անվտանգության հետ ունի կապ։ Բայց այս իշխանությունը չունի ինքնություն, հավատամք, նրանք օգտագործվում են որպես գործիք՝ իրականացնելու տարբեր կենտրոնների հանձնարարությունները։ Օրինակ՝ ԵՄ մոնիթորինգային խումբն իր ժամկետը չերկարաձգեց, որովհետև նրանք էլ հասկացան, որ այստեղ մի բան այն չէ, և իրենց այստեղ մնալն անիմաստ է, որովհետև ՀՀ իշխանությունը խաղի մեջ է»,- հավելել է Դեմոյանը՝ ստեղծված իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականության մասին խոսելիս։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
