Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանական բնապահպանների անվան տակ հանդես եկող հերթական սպան է բացահայտվել». Արթուր Արամյան

«Ադրբեջանական բնապահպանների անվան տակ հանդես եկող հերթական սպան է բացահայտվել». Արթուր Արամյան
281
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 12:06

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական բնապահպանների անվան տակ հանդես եկող հերթական սպան է բացահայտվել։ Ծանոթացեք, նա ադրբեջանական ցամաքային զորքերի ավագ լեյտենանտ Ուլվի Գեդիրն է, ծնված 1988 թվականին, ավարտել է ադրբեջանական Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական բարձրագույն ռազմական դպրոցը, Ուլվին կորցրել է եղբորն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, բայց այդպես էլ ուշքի չի եկել և խելքը գլուխը չի հավաքել։ Թուրքիայի մոլի երկրպագուն եկել է այնտեղ հստակ հանձնարարականներով, որոնցից մեկը՝ ռուս խաղաղապահների նյարդերը շարժելն է։ Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ բոլոր այս և այլ նմանատիպ անձանց մուտքն իրապես կարգելվի Ռուսաստանի Դաշնություն»։

Աղբյուրը`   Արթուր Արամյան