Ինչպես է, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը
![]() 305 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 23:12 «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրել է իր տեսակետն այն մասին, թե ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը: Իլհամ Ալիևի հիշատակված ելույթից հետո մեկ առիթով գրել էի, որ նրա հայտարարություններն, այնուամենայնիվ, տարօրինակ են. մի կողմից Բաքուն ու Անկարան շահագրգռված են, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր ունենալու մեջ և շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այդ փաստաթուղթը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում դրա հնարավորությունը։ Հարց էր առաջանում, թե ինչո՞ւ։ Այն ժամանակ ենթադրեցի, որ կա՛մ Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել, կա՛մ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն դեռևս ինչ-որ անորոշ ժամանակով առկախված թողնելուն ուղղված արտաքին ճնշում կա։ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումն ու բարձրացված պահանջները վկայում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետաձգման պատճառը մեր առաջին ենթադրությունն էր՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն իրավական լուծում տալուց առաջ Ալիևը ցանկանում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Սակայն որպեսզի այդ գործընթացը լրացուցիչ ռիսկեր չառաջացներ Ադրբեջանի համար, պաշտոնական Բաքուն Փաշինյանից միջանկյալ փաստաթուղթ է ստացել, որտեղ նշված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խոսքն արդեն հիշատակված Պրահայի հայտարարության մասին է։ Ու քանի որ այդ փաստաթուղթը ինչ-որ չափով քննադատվել է միայն Ռուսաստանի կողմից, Ալիևը Փաշինյանին Սոչի է տարել և ամեն ինչ արել, որպեսզի նույնաբովանդակ մի փաստաթղթի տակ ՌԴ նախագահի ստորագրությունն էլ դրվի։ Դրանից հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Ադրբեջանի համար զուտ ժամանակի հարց է դարձել։ Նրանք պարզապես սպասել են Մանկական Եվրատեսիլի ավարտին և դեկտեմբերի 12-ին պաշարման մեջ առել Արցախի 120 հազար հայությանը։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 3-ին, ադրբեջանական կողմն իրականացրել է այդ գործողության նախնական փորձարկումը»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
