Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու Հայփոստ. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու Հայփոստ. «Ժողովուրդ»
263
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 09:42

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում և Հայփոստում:

Իրավիճակն իսկապես ուշագրավ է, քանի որ վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության կողմից աննախադեպ ակտիվություն է նկատվում, և օրեցօր ավելանում են այն գերատեսչությունները, որտեղ այս կառույցը որոշել է ստուգումներ իրականացնել: Իհարկե, տարեվերջ է, և Պետական վերահսկողական ծառայության ակտիվությունը կարելի է նաև այդ հանգամանքով բացատրել, սակայն, այս ամենից զատ, շատ կարեւոր են առաջին հերթին արդյունքները, թե, ի վերջո, ինչ բացահայտումներ կլինեն այդ ստուգումների արդյունքում»:

Մանրամասները՝ թերթի համարում: