Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր գլխավոր խնդիրը նստած է կառավարությունում». Աննա Կոստանյան

«Մեր գլխավոր խնդիրը նստած է կառավարությունում». Աննա Կոստանյան
177
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 16:06

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Արցախում Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու և առհասարակ Հայաստանում ցանկացած այլ պահանջ՝ հատկապես քաղաքական, պետք է ուղղված լինի ՀՀ կառավարությանը՝ իր ղեկավարի գլխավորությամբ։
Ումից ի՞նչ ենք պահանջում։ Ո՞վ պիտի մեր ներքին հարցերը լուծի։ Ոչ մի այլ երկիր, միջազգային կառույց ի զորու չի լինելու օգնել, եթե մենք մեր պետության ղեկավարի դեմ այսպես էլ չենք կարողանում հստակ պահանջ դնել կամ ստիպել, որ անի այն, ինչ բխում է հայկական ազգային շահերից։
Մեր գլխավոր խնդիրը նստած է կառավարությունում, զբաղված է ինքնաիրավչությամբ, անում է այն, ինչ խելքին փչում է, փչացնում է ամենը, ինչին կպնում է։
Սրա հետ մենք հա՞շտ ենք...»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան