«Վարուժանին պետք է լուրջ բուժօգնություն». Վահան Արծրունի
![]() 281 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 20:48 Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հայտարարությունը. «Կա երկու հանգամանք, որոնք ստիպում են ինձ այսօր բարձրաձայնել Վարուժան Ավետիսյանի բանտարկության թեման։ Քաղաքական և մարդասիրական։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ Վարուժանին և «Սասնա Ծռեր»-ին փաշինյանական արդարադատությունը դատեց այնպես, ինչպես կդատեր այն ռեժիմը, որի դեմ ապստամբեց Վարուժանը։ Դա առաջին կազուսն է, որի առաջ այս իշխանությունը դրեց հասարակությանը՝ իր ո՛չ խոստացած լյուստրացիայի, ո՛չ էլ վեթինգի ենթարկված դատաիրավական համակարգն օգտագործելով Ծռերի դեմ՝ որպես հայ-ազատագրական շարժման և գաղափարային քաղաքական ուժի։ Երկրորդը կապված է պարզունակ մարդասիրության բացակայող դրսևորման հետ։ Ախր ով, եթե ոչ Նիկոլը գիտի՝ ինչ է բանտը... ու եթե հավատալ նրան՝ եղել և «ըմբոշխնել» է չէ՞ բոլոր բանտային իրողությունները, շատ լավ պիտի պատկերացնի՝ ինչ է քրոնիկ, կյանքին սպառնացող հիվանդությամբ տառապող մեկի համար փակված լինելը հայկական բանտի խցում։ Ախր այս՝ ներկայիս «հեղափոխական», «ոչ ռեժիմային», «վեթինգային» իշխանությունը վարվեց տղերքի հետ հենց ռեժիմային տրամաբանությամբ՝ հետապնդեց, դատապարտեց և փակեց՝ գործի դնելով «մերժված» ռեժիմային բոլոր հնարավոր գործիքները։ Վարուժանին պետք է լուրջ բուժօգնություն, որն անհնարին է ամբողջ ծավալով ապահովել ոչ միայն բանտում, այլ առհասարակ՝ Հայաստանում։ Սա բոլորն են հասկանում, դուք էլ, ձեր իշխանական ատյաններում, մնում է գոնե մի քիչ մարդ լինել։ ՄԱՐԴ»։ Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
