«Զուգահեռ իրականություն». Ավետիք Իշխանյան
![]() 329 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 22:24 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Արդեն չորրորդ օրն է Արցախը կենաց ու մահու պայքարի մեջ է։ Ամեն ոք, ով իրեն հայ, նաև մարդ է համարում, չի կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների, մեր հայրենիքի ճակատագրով։ Գնացի իմ աջակցությունը հայտնելու ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Խոսում էր որդուն պատերազմում կորցրած սգավոր կինը։ Հավաքվածները հուզմունքով նրան էին լսում, բոլորի դեմքերը նաև խոր զայրույթ էին արտահայտում։ Դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ գնացի կտրելով շատրվաններով այգին, վերադարձա Հանրապետության հրապարակով։ Եվ ի՞նչ․․․ Այգում տոնական մթնոլորտ, ուրախ երաժշտություն, զարդարված կրպակների մոտ աշխույժ առևտուր։ Հրապարակում նույնպես ուրախություն, Ձմեռ պապ, հեքիաթների այլ հերոսներ, տոնական երաժշտություն և հազարավոր, բութ, բայց և ուրախ, ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին, երիտասարդ․․․ ոստիկաններ»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
