Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ես ուղղակի ցնցված եմ»․ Հարություն Մնացականյան

«Ես ուղղակի ցնցված եմ»․ Հարություն Մնացականյան
460
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 22:54

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ մի քանի գյուղատնտեսական ընկերություններ։
Ջերմատներից մեկի տերը խոսել է արտահանման բարդությունների մասին՝ կապված տրանսպորտի հետ և այդտեղ տիկին Աննա Հակոբյանը մի հրաշալի խորհուրդ է տվել, մեջբերում եմ.
«Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել»։
Չէ, ես ուղղակի ցնցված եմ, սովորական ջերատնային տնտեսությունների տերերին գնել... ըըըըը ... Գրողը տանի, ի ն ք ն ա թ ի ի ի ի ռ ....
Բեռնատար ինքնաթիռի միջազգային գինը, խոսքը նորմալ բեռնատարողության մասին է, արժե... ուշադրություն 50֊90 ՄԻԼԻՈՆ դոլար։
Որ էդպես է, մի առաջարկ էլ ես ունեմ, բերեք SU30-ով կազմակերպենք ելակի բեռնափոխադրումները, մեկ է կրակելու սնարյադ չունի, գոնե մի բանով օգտակար կլինի։ Մնաց լյոտչիկի հարց լուծենք, չնայած էդ էլ ջերմոցատերերը իրար մեջ որոշելով կքշեն»։