Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շրջափակված Արցախ․ կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ». Դավիթ Ղահրամանյան

«Շրջափակված Արցախ․ կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ». Դավիթ Ղահրամանյան
482
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 23:18

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Շրջափակված Արցախ: Օր 5-րդ: Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ: Էս լուսանկարի հետ նաև ուզում եմ համայն հայությանն ասել, որ Արցախի բոլոր երեխաների կյանքը վտանգված է: Արցախը մեր բոլորիս կարիքն ունի: Անտարբեր մի՛ եղեք, կանգնեք Արցախի երեխաների կողքին: Տանը մի՛ նստեք, դուրս եկեք փողոցներ, մասնակցեք կազմակերպվող ցույցերին, բարձրացրեք ձեր ձայնը: Հավատացեք, թուրքն Արցախով չի սահմանափակվելու, մտածեք այս մասին»: