Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ արդեն 5 օր
![]() 244 Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 11:06 Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ արդեն 5 օր։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են որպես բնապահպաններ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ 270 երեխա, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում Հայաստանից վերադառնալ տուն: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ից խափանված էր նաև Ղարաբաղի գազամատակարարումը, որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։ 3-րդ գիշերն է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև շարունակում են նստացույցը Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայում՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց համախոհներները՝ ակնկալելով, որ տարբեր բողոքի ակցիաներով «կկարողանան հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, և մղել գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։ Ղարաբաղի մարդու իրավունքների ներկա և նախկին բոլոր 4 պաշտպանները և Հայաստանի նախկին երկու պաշտպաններ երեկվանից իրազեկման և բողոքի ակցիաներ են ացկացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների և ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատներին ու գրասենյակների մոտ։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կայացած ակցիայի պահանջներից մեկը Ղարաբաղին օդային միջանցքի տրամադրումն էր։ «Ինչպես կարող ենք պատկերացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ նրա իրավունքները պաշտպանելու համար: Այս պահին ես այդ կարգավիճակում եմ, և չեմ կարողանում իրացնել իմ մանդատը, որը ինձ տրված է հենց այդ ժողովրդի կողմից: Սա դատապարտելի երևույթ է, որը պետք է արժանանա միջազգային հանրության հստակ արձագանքին և Ադրբեջանի անպատժելիությունը չպետք է շարունակվի, ի վերջո հանցագործը պետք է ենթարկվի պատժամիջոցների»,- նշել է ԼՂ ՄԻՊ-ը: Ըստ Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի՝ ակցիայի նպատակն էր, որպեսզի միջազգային հանրությունը օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար, որն այսօր կենսական հարց է: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
