Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարծես նորից կոնսենսուս կա, որ մեր հաշվին խոշոր պրոցեսում քայլ անեն». Արման Յարալյան

«Կարծես նորից կոնսենսուս կա, որ մեր հաշվին խոշոր պրոցեսում քայլ անեն». Արման Յարալյան
331
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 00:42

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղը մեծանում ու մասշտաբներ ա ստանում, կարծես նորից կոնսենսուս կա, որ մեր հաշվին խոշոր պրոցեսում քայլ անեն։
Իսկ ինչի՞ են սաղ մեր հաշվին անում, որովհետև ամենաթույլ օղակն էս պահին մենք ենք, թույլ ենք ոչ թե ուժով, այլ գիտելիքով, որովհետև ով ինչ անում ա, սկի պոստֆակտում ի վիճակի չենք ընկալելու, թե դա ինչ էր ու ինչի համար։
Մեր ամենամեծ խնդիրը հատկապես հումանիտար գիտակարգերի տոտալ բացակայությունն ա։
Ի՞նչ պետք ա անել, գիտպետկոմն ա, կառավարությունն ա, բոլորն իրար հետ են, կարևոր չի, պտի գնան աշխարհից գտնեն էս ոլորտների լավագույններին, ոսկե սարեր խոստանան ու անգամ տան, որ գան ու ստեղծեն լաբարատորիաներ, ստեղծեն էս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ միջավայրերը, որ մեր երկրում վերջապես սկսվի միտք արտադրվել»։

Աղբյուրը`   Արման Յարալյան